ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Լույս և խնկարկում

Լույս և խնկարկում
26.03.2019 | 00:33

Խորապես ցավակցում ենք մեր գործընկեր Մարգարիտ Արիստակեսյանին՝ սիրելի մոր՝ ԱՐԵՎԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ մահվան կապակցությամբ և մեր վշտակցությունը հայտնում հանգուցյալի զավակներին ու թոռներին, հարազատներին ու մտերիմներին:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Սուրբ Հարություն եկեղեցում (Արգավանդի ճանապարհին), ժամը 18:00-ից 20:00-ն: Հուղարկավորությունը՝ վաղը՝ նույն տեղից, ժամը 13:00-ին:


«Իրատես»

Դիտվել է՝ 43768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ